Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Հայաստանը խիստ մտահոգված է Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ. Էդվարդ Նալբանդյան

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Քուվեյթի պետություն։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Առավոտյան ԱԳ նախարարին ընդունել է Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարը Քուվեյթի ղեկավարին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյուններն ու բարեմաղթանքները և ՀՀ Նախագահի անունից վերահաստատել է Էմիրին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։ Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը խնդրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել իր ամենաջերմ մաղթանքները և տեղեկացնել, որ սիրով ընդունում է Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 թ. ՀՀ Նախագահի Քուվեյթ կատարած պետական այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավավորվածությունների կատարման ընթացքը: Գոհունակությամբ նշվեց, որ Էլ-Քուվեյթում և Երևանում բացվել են երկու երկրների դեսպանատները, գործում է միջկառավարական հանձանաժողովը։

Քուվեյթի ղեկավարը դրվատանքի խոսքեր է ասել երկրում ապրող հայերի հասցեին՝ ընդգծելով, որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են Քուվեյթի բարգավաճմանը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Քուվեյթի իշխանությունների կողմից դրսևորվող ջերմ ու հոգատար վերաբերմունքի և Քուվեյթում հայկական եկեղեցու կառուցման հարցում իշխանությունների աջակցության համար:

Քուվեյթի էմիրն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ։

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Ահմադ Ալ Սաբահի հետ հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Քուվեյթի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր փոխանակեցին գործարար համաժողով կազմակերպելու հնարավորության շուրջ։ Վարչապետ Ալ Ահմադ Ալ Սաբահին ասաց, որ կառավարության առաջիկա նիստին համապատասխան հանձնարարականներ կտրվեն պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին։

Նույն օրը տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Քուվեյթի փոխվարչապետ, արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի հետ։

Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի հետ, ընդհանրապես արաբական աշխարհի հետ իր հարաբերությունների զարգացմանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը նախարարներն անդրադարձել են երկու պետությունների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, բանկային, գյուղատնտեսության, առողջապահության, կրթական և մշակութային բնագավառներում կապերի զարգացմանն առնչվող հարցերի։

Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, երկու արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տարածաշրջանային և միջազգային հարցերը։
Անդրադառնալով Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հայատանը, ինչպես և միջազգային հանրությունը խիստ մտահոգված է Գազայի հատվածում և նրա շուրջն աճող լարվածությամբ։ Ուժի կիրառումը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին։ Պետք է վերջ դնել ուժի սպառնալիքին և ուժի կիառմանը։ Խորապես համոզված ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հարցերի լուծմանը այլընտրանք չկա»։

Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն հայտնեց նաև Սիրիայում իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։ Այս ենթատեքստում Քուվեյթի ԱԳ նախարարը տեղեկացրեց Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն հատկացնելու Քուվեյթի իշխանությունների որոշման մասին։

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները և ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Քուվեյթի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումն՝ ի սատարումն միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի։

Հայաստանի և Քուվեյթի արտգործնախարարները ստորագրել են դիվանագիտական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին համաձայնագիրը, որով հիմք դրվեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին։

Էդվարդ Նալբանդյանը Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահին հրավիրեց այցելել Հայաստան։

Էդվարդ Նալբանդյանի քուվեյթյան օրակարգում կարևոր տեղ էր զբաղեցնում նաև տնտեսական բաղադրիչը։

Էդվարդ Նալբանդյանի և Քուվեյթի Ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի քուվեյթյան կողմի նախագահ Նաիֆ ֆալահ Ալ Հաջրաֆի հետ բանակցությունների ժամանակ անդրադարձ եղավ անցյալ տարի Երևանում կայացած հանձնաժողովի անդրանիկ նիստի արդյունքներին և հաջորդ տարվա առաջին կեսին Քուվեյթում գումարվելիք նիստի օրակարգի ձևավորմանն ու նախապատրաստական աշխատանքներին։

Հայաստանի արտգործախարարն այցելել է նաև Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամ, որտեղ հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ Աբդելվահաբ Ալ Բադերի հետ։

Հիմնադրամի ղեկավարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը և արձանագրած արդյունքները։

Զրույցի ընթացքում քննարկվել հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Քուվեյթում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնց ներկայացրեց իր այցելության արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերը և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում