Նյու Յորքում վաճառքի են հանվել Կենտրոնական բանկին նայող շքեղ, երկմասանի բնակարաններ, որոնք պատկանում են ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննային:
The New York Post թերթի տվյալներով` մոտ 550 քմ տարածքով բնակարանը երգչուհին վաճառում է 23,5 մլն դոլարով:
Բնակարանները գտնվում են 12-հարկանի տան 5-րդ և 6-րդ հարկերում, որի շինարարութունն ավարտվել է 1910-ին: Բնակարանում կա 2 ֆրանսիական պատշգամբ, 5 մեծ բուխարի, 4 ննջասենյակ և 8 լոգասենյակ: Առաստաղի բարձրությունը 3 մ է:
Թերթի տվյալներով` երգչուհին արդեն չի ապրում այդ բնակարաններում: Անցյալ տարի նա տեղափոխվել է Մանհեթենի արևելյան թաունհաուս:









































