Բորդո քաղաքի դատական քննիչ Ժան Միշել Ժանտին հարցաքննության է կանչել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Այս մասին հաղորդում է Figaro թերթի կայքը:
Ըստ տեղեկությունների՝ հացաքննությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Սարկոզին պետք է բացատրություններ տա այն մասին, թե արդյո՞ք 2007 թ. իր նախընտրական քարոզարշավն անցկացնելու համար անօրինական նվիրաբերումներ է ստացել L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բեթանկուրից:
Սարկոզին ինքը հերքում է իր քարոզարշավի համար անօրինական նվիրաբերումների մասին մեղադրանքները:









































