News Georgia-ի փոխանցմամբ՝ քրեական հայտնի հեղինակություն, Վրաստանի քաղաքացի Իլյա Սամսոնիան Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից: Նրա մոտ հայտնաբերվել է ղրղզական կեղծ անձնագիր, որում նրա ազգանունը նշված է եղել որպես Ալիև:
Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ 37-ամյա վրացի «օրենքով գողը» ձերբակալվել է Մոսկվայից Բիշքեկ ժամանելիս: Նրան մեղադրանք է ներկայացվել կեղծ փաստաթղթեր գործածելու համար:








































