Իրանական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին դիմել է մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներին`կոչ անելով Գազայի հատված ուղղարկել զենք, որպեսզի դադարեցնեն «իսրայելական ագրեսիան»: Լարիջանին հայտարարել է, որ պաղեստինցիներին պետք է վերահասցեավորել նաև այն օգնությունը, որը ստանում են սիրիական ապստամբները:
«Տարածաշրջանի պետությունների կողմից ընդունվող քաղաքական միջոցները բավարար չեն: Պաղեստինցիներին անհրաժեշտ է ռազմական օգնություն: Մահմեդական երկրները պետք է օգնեն իրենց եղբայրներին, մի՛ մոռացեք, որ ԱՄՆ Իսրայելին զենքով օգնում է»,- նրա հայտարարությունը մեջբերում է IRNA գործակալությունը:








































