Գիրացած Լեդի Գագան հերթական էրոտիկ շոուն է ցուցադրել Բրազիլիայում, ուր նա ժամանել էր համերգներով:
Տեղավորվելով Ռիոյի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում՝ նա ցանկացել է այնտեղ արևային լոգանք ընդունել: Եվ այդ նպատակի համար ընտրել է ոչ թե կողմնակի աչքերից պաշտպանված մի վայր, այլ դեպի փողոց նայող պատշգամբը, որը, չնայած շատ վերև է գտնվում, սակայն տեսանելի է բոլոր ցանկացողների համար:
Գլուխը գլխաշորով փաթաթած՝ հարբած Լեդի Գագան ցանկացել է բոլորովին մերկ դուրս գալ պատշգամբ, սակայն վերջին պահին նրան կարողացել են համոզել, որ գոնե անդրավարտիք հագնի: Արդյունքում երգչուհին կարողացել է արևային լոգանք ընդունել և նույնիսկ մի փոքր քնել մաքուր օդում:
Երբ Գագան արթնացել և հասկացել է, որ համար աննկատ մտնել չի կարող, նա իրեն չի կորցրել և կուրծքը ծածկել է կոկոսի մեծ կեղևով, որի միջից մինչև քնելը «Թինա Կոլադու» ռոմ էր խմել:







































