Անցած գիշեր Բանգլադեշի մայրաքաղաքի արվարձաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը առնվազն 11 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հրդեհը Դաքայի աղքատ շրջանում սկսվել է տեղի ժամանակով ժամը 3:00-ին: Հրդեհը տարածվել է շատ արագ: Կրակը հանգցնելու համար հրշեջներից 4 ժամ է պահանջվել: Կրակն ավելի քան 500 տուն է վնասվել:
Ինչպես հաղորդել են հրշեջները՝ այրված տների փլատակներից դուրս է բերվել 11 մարդու դի, այդ թվում՝ 6-ը՝ կնոջ, մեկը՝ երեխայի:
Զոհվածների որոնումները շարունակվում են:
Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են:









































