Իտալիայի Սորենտո քաղաքի ոստիկանության նոր կանոնների համաձայն` ճանապարհային ոստիկանության ծառայողներին արգելվում է դաջվածքներ, «տեսանելի» պիրսինգներ ունենալ: Ծառայության ժամանակ նրանց արգելվում է կրել նաև շղթաներ և ականջօղեր, հաղորդում է Euromag.ru-ն:
Բացառություն է արվել կին ոստիկանների համար, որոնց թույլատրվում է ուշադրությունը չգրավող զարդեր կրել:
Բացի դրանից` ճանապարհային ոստիկանները պետք է օտար լեզուներ իմանան և անթերի արտաքին տեսք ունենան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի զինված ուժերը ևս «պատերազմ էին հայտարարել» դաջվածքներին:









































