Բրիտանացի կինոդերասան, երգիծաբան սցենարիստ Ռիկ Մայալը, ով հայտնի է «Աճող սերունդ» սերիալով, մահացել է 56 տարեկան հասակում:
Դերասանի գործակալ Քեյթ Բենսոնը CNN-ին տված հարցազրույցում չի կարողացել նշել Մայալի մահվան պատճառները: «Նա մահացել է երկուշաբթի առավոտյան: Ահա այն ամենը, ինչ մենք գիտենք»,- պատմել է նա:
Նախկինում Մայալին վնասել էր առողջությունը վթարի հետևանքով, և մի քանի օր կոմայում էր անցկացրել:
Ռիկ Մայալը ծնվել է 1958թ. մարտի 7-ին և կինոյում առաջին անգամ նկարահանվել է 7 տարեկան հասակում: Իր կարիերայի ընթացքում նա հասցրել է նկարահանվել 45 ֆիլմերում:









































