Ամերիկյան երկրաբանահետազոտական խմբի ներկայացուցիչները որոշել են ավելին պարզել բևեռային արջերի մասին: Այդ նպատակով նրանք տեսախցիկ են ամրացրել արջերից մեկի վզին: Արջի նկարահանած տեսանյութից մի հատված էլ հայտնվել է համացանցում, հաղորդում է The Telegraph-ը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է էգ արջը համագործակցում մյուս արջերի հետ, լողում սառը ջրում և որս անում: Ուսումնասիրողները պնդում են, որ սպիտակ արջերի կենսակերպը կլիմայական փոփոխություններից ելնելով ձևափոխությունների կենթարկվի: Սակայն, որևէ կոնկրետ բան տվյալ պահին գիտնականները դժվարանում են ասել:










































