«Միսս Թաիլանդը» հրաժարվել է իր տիտղոսից սոցցանցերում երկրի քաղաքական իրավիճակի վերաբերյալ սկանդալային գրառումների պատճառով, գրում է BBC-ն:
Իր տիտղոսը Բելուրի Դիտսայաբոտը ստացել էր մայիսին: Դրանից մի քանի ամիս առաջ Facebook-ի իր էջում նա վարչապետ Իյինգլակ Չինավատի կողմնակիցներին «չար ակտիվիստներ» է անվանել և ավելացրել, որ նրանց բոլորին հարկավոր է մահապատժի ենթարկել:
Սոցցանցերում քննադատությունների և ճնշումների ներքո «միսս Թաիլանդը» հրաժարվել է իր թագից:
Մայիսի վերջին երկրում հեղաշրջում է տեղի ունեցել, և իշխանությունը զինվորականներին է անցել: Վարչապետ Իյինգլակ Չինավատը պաշտոնաթող է եղել, նրան և նախարարների կաբինետի ևս չորս անդամների կասկածում են կաշառակերության մեջ:








































