«Միլան»-ի ղեկավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կլարենս Զեդորֆն ավարտել է աշխատանքը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ռոսսոներիներ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչը Ֆիլիպո Ինձագին է: Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը մինչև այդ գլխավորում էր «Միլան»-ի երկրորդ թիմը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2016թ. հունիսի 30-ը: 40-ամյա մասնագետի պայմանագրի այլ մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Ինձագին «Միլան»-ում հանդես է եկել 2001-2012թթ՝ ակումբում անցկացրած 202 խաղերում խփելով 73 գոլ:









































