Syrian Centre for Policy Research-ը զեկույց է հրապարակել, որում գնահատվում է Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի հասցրած տնտեսական վնասը, հայտնում է mignews.com-ը:
Մինչև 2013-ի վերջը ռազմական գործողությունների հետևանքով տնտեսաական վնասը հասել է 144 մլրդ դոլարի:
ԱՄՀ-ն ենթադրում է, որ ՀԱԱ-ն 2011-ին հակամարտության սկզբից կրճատվել է 40%-ով: Տնտեսական վնասի ծավալը մոտ 3 անգամ գերազանցում է 2010թ. տարեկան ՀԱԱ-ն:
Գործազրկության մակարդակը 54% է, այսինքն՝ ներկայումս 3,9 մլն սիրիացի աշխատանք չունի, որոնցից 2,67 միլիոնը աշխատանքը կորցրել է ռազմական գործողությունների հետևանքով:
Զեկույցում ասվում է. «Սիրիան վերածվել է աղքատների երկրի: Սիրիացիների երեք քառորդն ապրում է աղքատության մեջ, ընդ որում՝ բնակչության կեսը (54,3%) ապրում է ծայրահեղ աղքատության մեջ և ընդունակ չէ իրեն ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով: Բնակչության 20%-ն ապրում է սովի եզրին՝ ակտիվ հակամարտության և պաշարված շրջաններում»:
Պետական պարտքը շարունակում է աճել և գերազանցել է ՀԱԱ-ի 126%-ը:









































