Խորհրդարանական ընտրությունները, որոնք անցկացվել են Հարավային Օսիայում հունիսի 8-ին, չեն համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և լեգիտիմ չեն՝ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Այս մասին փոխանցում է Novosti Gruziya-ն:
Նշենք, որ ընտրությունների արդյունքներով բացարձակ մեծամասնություն է նվաճել (34-ից 20 տեղ) Ռուսաստանին միանալու օգտին հանդես եկող «Միասնական Օսիան»: Կուսակցությունն արդեն մշակել է Ռուսաստանին միանալու ճանապարհային քարտեզ՝ կազմված 5 քայլից:










































