Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում պայթյուն է որոտացել՝ հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 14 մարդ վնասվածքներ է ստացել: Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:
Պայթյունը որոտացել է այն պահին, երբ բողոքողների մի խումբ փակել է նահանգի հիմնական մայրուղիներից մեկը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթել է գազի բալոն, որը եղել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի մոտ:
Բողոքի ակցիայի պատճառը չի հաղորդվում: Գործով հարուցվել է քրեական գործ:








































