Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը Կիև է ուղարկել շվեյցարացի դիվանագետ Հայդի Տագլիավինին՝ միջնորդելու Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններին, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունում:
Դիվանագետն արդեն ժամանել է Կիև:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Բուրկհալտերը դիվանագետին ուղարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցումով:
Շվեյցարիայի նախագահը ներկա է եղել Պորոշենկոյի երդմնակալությանը և նրա հետ բանակցություններ է վարել:








































