Իսրայելի կառավարությունը ծրագրում է մոտակա 2 տարում 100 մլն շեքել (29 մլն դոլար) ծախսել, որպեսզի համոզի Ուկրաինայում ու Եվրոպայի անբարենպաստ երկրներում ապրող հրեաներին՝ բնակության տեղափոխվել Իսրայել:
Մշակված միջոցառումների ծրագիրը «առաջիկա մի քանի շաբաթում» քննարկվելու է նախարարների կաբինետում, գրում է Haaretz թերթը:
Համաձայն տեղեկությունների՝ պլանը հաշվարկված է առաջին հերթին Ուկրաինայում ու մի շարք այլ երկրներում բնակվող հրեաների համար, որոնք ցանկանում են մշտական բնակության մեկնել ավելի հանգիստ բնակավայր:
Պատճառների թվում նշվում են «հակասեմիթականության աճն ու Եվրոպայի տնտեսական անկումը»:







































