Կիևի Մայդանում ժողովրդական վեչեն ավարտվել է: Ընդունվել է բանաձև, որում մասնավորապես պահանջ կա՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ մշակել ու ներկայացնել երկրի փրկության ծրագիր, ինչպես նաև այն քննարկել ժողովրդի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես նշվում է բանաձևի տեքստում, Մայդանը պնդում է իշխանության և հասարակության ջանքերի կենտրոնացում Ուկրաինայի հետագա զարգացման համար: Վեչեի մասնակիցները պահանջում են կայունացնել իրավիճակը երկրում և խաղաղություն հաստատել դրա տարածքում:










































