Օսկարակիր դերասանուհի Լյուպիտա Նիոնգոն MTV African Music Awards 2014 մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա մարդ»:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում: Անձամբ դերասանուհին ներկա չի եղել արարողությանը, հայտնում է Agence France-Presse-ը:
Լյուպիտա Նիոնգոն «12 տարվա ստրկություն» ֆիլում խաղացած դերի համար արժանացել է Օսկարի:











































