Թուրքիայի դեսպանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ՝ պարզաբանումների համար: Ինչպես լրագրողներին հաղորդել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին՝ Վրաստանի ԱԳՆ-ն թուրքական կողմից պահանջելու է պարզաբանել Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության այցը օկուպացված Աբխազիա:
«Մենք շատ ենք զարմացած այդ այցով: Մենք արդեն կապ ենք հաստատել Թուրքիայի պաշտոնական իշխանությունների հետ: Այդ հանգամանքը զարմանք է առաջացնում՝ ելնելով նրանից, որ Թուրքիան մեր գործընկերն է, որը պաշտպանում է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը:
Նրա խոսքերով՝ Վրաստանում Անկարայի դեսպանատանը արդեն հանձնարարվել է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ քայլերը և Թուրքիայի կողմից պաշտոնական պարզաբանումներ պահաջել:
Ըստ տեղեկությունների՝ Աբխազիա էր ժամանել թուրքական խորհրդարանականների պատվիրակությունը, որը նախատեսում էր հանդիպել Աբխազիայի նախագահի պաշտոնակատարի և խորհրդարանի ադամների հետ:









































