Wednesday, 22 07 2026
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Տժժում են բոլորը, կամ եթե մի քիչ էլ ուշացնենք

Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունն ակնհայտորեն հասցվել է «տժժոցիի» գերադրական աստիճանի: Այդ հարաբերության մեջ անմիջականորեն ներգրավված անձինք ակնհայտ հաճույք են ստանում, այսպես ասած՝ տժժում են այդ հարաբերությունից, իսկ մյուսները՝ պետությունն ու նրա քաղաքացիները, Հայաստան-սփյուռք հարաբերությունից հայտնի չէ, թե ինչ են ստանում: Մինչդեռ ստանալու հսկայական ռեսուրս կա՝ փոխադարձաբար: Հայաստանը սփյուռքին է տալիս ամուր թիկունք՝ ի դեմս պետության, միջազգային քաղաքականության լիարժեք սուբյեկտության, իսկ սփյուռքն էլ այդ սուբյեկտի քաղաքական և տնտեսական, մշակութային, արժեքային ռեսուրսներն է լրացնում կամ համալրում: Դա այն իրավիճակն է, որ պետք է լիներ: Սակայն այդպիսի իրավիճակ չկա, և ո՛չ Հայաստանն է սփյուռքին ինչ-որ բան տալիս, ո՛չ սփյուռքը Հայաստանին:

Խոսքը գլոբալ իմաստով տալ-առնելու մասին է, ոչ թե այն, որ ասենք՝ ռուսաստանցի սփյուռքահայ դիտվող մի ինչ-որ միլիոնատեր և միլիարդատեր Հայաստանում կարող է միլիոնների ներդրում կատարել՝ դրա դիմաց քաղաքական աջակցություն ստանալ հարազատների համար: Օրինակ՝ հենց այդպես են վարվում հայտնի ռուսաստանցի գործարար հայեր Սամվել Կարապետյանն ու Արա Աբրահամյանը:

Մեր նպատակը այս և այլ նմանօրինակ դեպերի և դեմքերի վրա սևեռվելը չէ: Փաստը կարծես թե այն է, որ տարեցտարի հայրենիք-սփյուռք հարաբերությունը տեղավորվեց քաղաքական կոնյունկտուրայի շրջանակներում, սկսեց ծառայել առանձին «հայրենակիցների» քաղաքական, իշխանական և բիզնես շահերին: Իսկ համահայկական «քեֆ-ուրախությունները», որ կազմակերպվում են պարբերաբար, և որոնք վերջին տարիներին ավելի հաճախակի բնույթ են կրում, իրականում այդ միջանձնային հարաբերությունների ծխածածկույթ են, քող, որը գցվում է իրականում դեգրադացված իրողությունների վրա: Հայաստանն ու սփյուռքը ակնհայտորեն չեն կարողանում իրացնել միմյանց պոտենցիալը, որովհետև մինչև այժմ այդպես էլ ձևակերպված չէ գլխավոր խնդիրը՝ ի՞նչ է սփյուռքը Հայաստանի համար, և ի՞նչ է Հայաստանը սփյուռքի համար: Մինչև այժմ ձևակերպված չեն Հայաստանի և սփյուռքի օրակարգային խնդիրները, չկա փոխադարձ ամբողջական ճանաչողություն: Սփյուռքի նախարարությունը մինչ օրս այդպես էլ չի կարողացել ձևակերպել համալի խնդիրները, դրանց լուծման ուղիները քայլ, որովհետև իրականում այդ գիտակցման առկայության պարագայում պետք է հակառակը լիներ՝ սփյուռքի նախարարություն չպետք է լիներ, այլ պարզապես ամեն գերատեսչություն իր ոլորտում պետք է աշխատեր սփյուռքահայ շրջանակների հետ:

«Արի տուն» կամ չգիտես էլ ուր գալ կամ գնալ ենթադրող ծրագրերը չեն կարող Հայաստան-սփյուռք հարաբերության հիմնարար խնդիրներ լուծել: Այդպես տարբեր ծրագրերով աշխարհի տարբեր անկյուններից հայերը գալիս են Հայաստան, դառնում են զբոսաշրջիկ ու հեռանում: Եվ եթե նրանց սրտում մնում է հայրենիքի կարոտը, դա դեռ խնդրի լուծում չէ, քանի որ շատ ավելի կարևոր է պետության գիտակցումը: Նրանք իրենց հետ պետք է սփյուռք տանեն պետության գիտակցումը, ոչ թե հայրենիքի կարոտը: Կարոտն իր հերթին, բայց երբ չկա այդ պետության գիտակցումը, սփյուռքահայի ռեսուրսը մնում է չօգտագործված, պետություն-սփյուռք հարաբերությունը մնում է թերի, չիրացված:

Ընդհանրապես, ժամանակն է, որ խնդիրը Հայաստանում ձևակերպվի ոչ թե զուտ հայրենիք-սփյուռք կամ Հայաստան-սփյուռք, այլ պետություն-սփյուռք տիրույթում: Գիտակցական այդ բազայի վրա պետք է դնել նշաձողը և ձգտել դրան, որի պարագայում էլ, իհարկե, առաջնային քայլը պետք է դառնա պետություն ունենալը, պետություն լինելը, դառնալը: Սփյուռք մենք ունենք, մնում է պետություն ունենանք, դե ֆակտո պետություն, ժամանակակից, մրցունակ պետություն: Եթե դա մի քիչ էլ ուշացնենք, ապա ոչ միայն պետություն, այլ սփյուռք էլ, թերևս, այլևս չենք ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում