Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին չդադարեցնել երկրի արևելքում ուժային գործողությունները: Այս մասին գրում է BBC-ն:
Բացի այդ, Սաակաշվիլին հայտնել է, որ պատրաստվում է օգնել Պորոշենկոյին, և շուտով Ուկրաինա կժամանի վրացի բարեփոխիչների խումբը, որն իրականացրել է «վրացական տնտեսական հրաշքը»:
Վրաստանի նախկին առաջնորդը Պորոշենկոյին անվանել է «ռազմական ժամանակների նախագահ», որին անհրաժեշտ է ամբողջ երկրի աջակցությունը:








































