Գուանաբարա ծոցը, որտեղ պետք է ընթանան 2016 թ. Օլիմպիական խաղերի լաստանավային սպորտի մրցաշարերը, չի հաջողվում մաքրել ժամանակին: Այդ մասին AP-ին տված հարցազրույցում հաղորդել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Էդուարդո Պաիսը:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները խոստացել էին մինչև Օլիմպիական խաղերը նվազեցնել ջրի աղտոտումը 80%-ով, բայց բնակիչների մեծամասնութունը համոզված էին, որ դրանից ոչ մի բան չի ստացվի:
Պաիսը վստահեցնում էր, որ ջրի վիճակը ոչ մի վտանգ չի ներկայացնում մարզիկների առողջական վիճակի համար:
10 մլն բնակչությամբ քաղաքի շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ երեխաներ, ամեն օր լողանում են այդ ջրերում՝ արհամարհելով բուժաշխատողների զգուշացումները ջրի վտանգավորության մասին:









































