Ռուսաստանի քաղաքներում Վերա Բրեժնևայի յուրաքանչյուր համերգը երկրպագուների համար իսկական ուրախության է վերածվում: Սակայն Ուֆայում նախօրեին տեղի ունած ելույթը շատերը դեռ երկար կհիշեն՝ գրում է Lady.ru-ն:
Երգչուհին անկեղծացել է՝ ասելով, որ այդ քաղաքում իրեն արդեն փեսացուներ է փնտրում, իսկ բեմի կողքով անցնող աղջկան ստիպել է շոշափել իր կուրծքը:
Երգչուհին համերգի ժամանակ խոստովանել է, որ երկու թուլություն ունի՝ երեխաներն ու տղամարդիկ: Անուհետև սկսել է հերթով թվարկել իր առավելությունները՝ ասելով, որ կարողանում է ամանեղեն լվանալ, ճաշ պատրաստել, տունը մաքրել և արդուկ անել: Դրանից բացի, նրա խոսքերով, կարողանում է վաստակել, չնայած խոստովանել է, որ չէր ցանկանա ընտանիքը ինքը պահել:
Իսկ որպեսզի հանդիսատեսը չկասկածի իր մտադրությունների լրջության վրա, նա ստիպել է բեմի կողքով անցնող աղջկան շոշափել իր կուրծը՝ համոզվելու համար, որ ամեն ինչ բնական է՝ իմպլանտներ չկան:










































