Այս էքստրեմալ դեռահասների զվարճանքը ինքնասպանության սահմանին շատ մոտ է: Նրանց նկատել են Հնդկաստանի Լաքխնաու կամրջի վրա: Բարձր արագությամբ ընթացող գնացքի դիմաց նրանք հերթով շարվում են և սպասում այնքան՝ մինչև գնացքը մոտենա, և միակողմանի կամրջից ցատկում են Գոմտի գետը՝ գրում է mirfactov.com-ը:
Դեռահասները կամրջի վրա հավաքվում են ամեն օր կեսօրին, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 45 աստիճանի: Կանգնելով ռելսերի վրա՝ նրանք հաճախ սպասում են, որ գնացքից իրենց բաժանի մի քանի մետրը՝ դրանով իսկ որոշելով ամենահամարձակին: Հաղթող է դառնում նա, ով կամրջից վերջինն է ջուրը նետվում:









































