Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ննջարանում հեռուստացույցի առկայությունն աշխուժացնում է սեռական կյանքը: Այս մասին գրում է Mail Online-ը:
Հետազոտության արդյունքներով՝ ննջարանոմ հեռուստացույց դիտող զույգերը երկու անգամ ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան մյուսները:
Հարցման մասնակիցները դա բացատրել են միասին էրոտիկ հաղորդումներ և ֆիլմեր դիտելով, մի մասն էլ նշել է, որ ավելի հաճախ սեքսով զբաղվել են, երբ բաց չեն թողել սիրելի հաղորդումները, իսկ զուգընկերոջը ձանձրալի շոուից շեղելու համար նախնական շոյանքներ են սկսել:










































