Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ հակակոռուպցիոն պայքարի հետաքննության շրջանակներում պարզվել է, որ երկրի հարավային Գուանդուն նահանգում ավելի քան 1000 պաշտոնյաների կանայք և երեխաներ բնակվում են արտասահմանում՝ գրում է BBC-ն:
Պեկինը փորձում է վերջ դնել նման պրակտիկային՝ ենթադրելով, որ դա կապված է կոռուպցիայի հետ: Շատ պաշտոնյաներ անօրինական ճանապարհով վաստակած գումարները իրենց հարազատների միջոցով տեղափոխում են արտասահման:
Այդպիսի պետական ծառայողները Չինաստանում ստացել են «մերկացած հարուստներ» անվանումը, քանի որ նրանք իրենց եկամուտները չեն հայտարարագրում հայրենիքում: Բացահայտված պաշտոնյաներից ոմանք իրենց ընտանիքներին խնդրել են վերադառնալ Չինաստան, մյուսները պաշտոնանկ են եղել:










































