Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

«Կոռուպցիան Հայաստանում» խորագրով ևս մեկ համաժողով կանցկացվի Կանադայում

Հայաստանում տիրող իրավիճակի ներկայացման համար «Հայկական վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպված «Կոռուպցիան Հայաստանում. լուծման ուղիները և Սփյուռքի դերը» խորագրով համաժողովը Սփյուռքում մեծ արձագանք է գտել: Համաժողովի ժամանակ ցուցադրված Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը նույնպես հանդիսատեսին անտարբեր չի թողել:

«Հայկական Վերածնունդ» շարժման հիմնադիր անդամ Էդգար Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բավական մեծ արձագանք ունեցան և համաժողովը, և ֆիլմը։

«Շատ տպավորիչ էր ֆիլմը, կարճ էր, բայց այդ գաղափարի վրա կարելի էր մի քանի հետաքրքիր ֆիլմի սյուժե գրել։ Արձագանքները շատ դրական էին։ Այնքան մեծ էր մասնակցել ցանկացողների թիվը, որ վերջին պահին, որպեսզի դահլիճային և այլ խնդիրներ չառաջանան, որոշվեց նույնը անցկացնել նաև Մոնրեալ քաղաքում հունիսի 7-ին։ Շատ խնդրանքներ ուղղակի չկարողացանք մերժել»,- ասաց նա։ Մանուկյանը տեղեկացրեց, որ Մոնրեալում կլինի նույնը` մի փոքր այլ ֆորմատով:

Հայաստանից արձագանքներին անդրադառնալով` Մանուկյանը նշեց, որ դեռ չի հասցրել հետևել, սակայն կարծում է` Հայաստանում սա նորություն չէ: «Մեր նպատակը մեսիջը սփյուռքին հասցնելն էր, ինչը և առավելագույնս իր նպատակին ծառայեց։ Սփյուռքում պակաս են ինֆորմացված մեր ներքին խնդիրների վերաբերյալ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք` արդյոք նախատեսված է ֆիլմը ցուցադրել լայն լսարանի համար։ Այս առնչությամբ նա նշեց. «Այո, որքան ինձ հայտնի է, նաև ինքը` Ատոմը, շեշտեց իր խոսքում, ֆիլմի լիամետրաժ տարբերակ ստեղծելու ուղղությամբ նա մտածում է։ Ասում էր, որ իրեն հանգիստ չի տալիս, որ այն կարճ տարբերակով է, և երազում է լիամետրաժ ստեղծելու համար ժամանակ գտնել»։

Մանուկյանի խոսքերով` համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում տնտեսական նման իրադրության հիմնական պատճառը կոռուպցիայի առկա վիճակն է, որի հիմնական պատասխանատուները գործող համակարգի ներկայացուցիչներն են ու նրանց վարած անթույլատրելի կառավարման ձևերը։ Համաժողովի ժամանակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը և ֆիլմի վերաբերյալ հարցուպատասխանները ներկաների վրա մեծ տպավորություն են գործել, ինչն արտահայտվում էր անընդմեջ հիացական ծափահարություններով։

Ատոմ էգոյանի «Լուսավորիչը» ֆիլմը կարճամետրաժ ֆիլմ է, ուր մարդկային հոգեբանության և մտածելակերպի օրինակով ցույց է տրվում Հայաստանում առկա մթնոլորտը, թե մարդիկ ինչպես են վերաբերվում խնդրահարույց իրավիճակներին։ Ֆիլմի սկզբում դպրոցում արտագրություն անելու ժամանակ «բռնված» երեխայի հայրը (դերասան Աշոտ Ադամյան) և ուսուցիչը հանդիպում են ու քննարկում երեխայի արարքը` որպես երևույթ։ Հանդիպման ընթացքում պարզվում է, որ հենց հայրն է սովորեցրել նրան արտագրել։

Զրույցի ժամանակ հայրը չի ընդունում որդու վատ արարքը և այն համարում է իր երեխայի կողմից ընտրված` պրոբլեմը հաղթահարելու ձև: Հայրը չի համաձայնում ուսուցչի տեսակետին, որ այն կարող է երեխայի վրա վատ անդրադառնալ։ Միևնույն ժամանակ, նա խոսակցության ընթացքում ուսուցչից իմանում է, որ վերջինս դպրոցական դասերից ազատ ժամանակ վճարովի թարգմանություններ է անում օտարերկրացիների համար։ Աշակերտի հայրը, ի պատասխան մեղադրանքների, հետաքրքրվում է` արդյոք եղե՞լ է դեպք, երբ նա պարզապես չի ցանկացել թագմանել, քանի որ ամոթ և տհաճություն է զգացել դա թարգմանելիս։

Ֆիլմի վերջին մասում, զուտ պատահաբար, Բիբլիական Արարատի ստորոտում գտնվող Խոր Վիրապում, որտեղից սկիզբ է առել Քրիստոնեությունը` որպես կրոն, համամարդկային արժեհամակարգ, թարգմանիչ ուսուցչուհին մի արտասահմանցի զբոսաշրջիկի հետ վանքում շրջելիս հանկարծ տեսնում է, որ իր աշակերտի հայրը, ձեռքում մի քանի ծրարներ, ծրարի միջից մոխիր է շաղ տալիս վանքի պատերի անցքերի մեջ, քսում պատերին` միաժամանակ տեսանկարահանելով դա որպես ապացույց։ Պատահական հանդիպումից շփոթված` ուսուցչուհին չի ուզում թարգմանել, որ աշակերտի հայրը, որն արդեն նրա աչքում վատ համբավ էր վաստակել, իր ընտանիքը պահում է սփյուռքահայերի մահանալուց հետո, նրանց իսկ ցանկությամբ, իրենց դիակեզ մոխիրը այդ սուրբ վայրի պատերին շաղ տալով՝ համապատասխան վճարի դիմաց։ Զբոսաշրջիկի կարծիքով ևս անընդունելի է սրբավայրում գումար աշխատելը, ու նրանք արագ հեռանում են վրդովված։

Ֆիլմի վերջում աշակերտի ծնողն իջնում է Գրիգոր Լուսավորչի խուցը, ամենայն հավատքով առ Աստված աղոթում, մոմ վառում ու նոր հեռանում։ Ֆիլմի մեջ կարմիր թելի պես անցնում է գաղափարը, թե ինչպես են մարդիկ ստիպված խախտում իրենց դարավոր արժեքները՝ հանուն իրենց ֆիզիկական գոյության, հանապազօրյա հացի, ինչը և փոխանցում են նոր սերնդին՝ ընդգծելով ստեղծված վիճակի ու նման վարմունքի խոր հետևանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում