Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե անհրաժեշտ է համարում որքան հնարավոր է արագ ԵՄ հետ հաստատել առանց այցագրային ռեժիմ, ինչպես նաև լիահույս է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը և պատրաստ է անհապաղ ստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, հենց Եվրամիությունը որոշում կայացնի, պատրաստ եմ անմիջապես դնել ստորագրությունս»,- ասել է Պորոշենկոն:








































