Երեկ հունիսի 6-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճև 1 գնդակ:
ԳԱԼԱ-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ Երևանում կրակել է Քանաքեռ- Զեյթունի նախկին թաղապետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:
Մանրամասները՝ԳԱԼԱ-ում









































