«Վոլգա»-ի հարձակվող Արթուր Մինոսյանը նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Այդ մասին է հայտնում СА ֆուտբոլային գործակալության պաշտոնական կայքը, որի հաճախորդ է հանդիսանում ֆուտբոլիստը:
Մինոսյանի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ մրցաշրջանով:
Մինոսյանը «Չերնոմորեց»-ից «Վոլգա» է տեղափոխվել 2014 թվականի ձմռանը: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է իր թիմի 9 հանդիպումներին:









































