Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ հրաման է արձակվել, որի համաձայն՝ սեռական ոտնձգությունները կհետապնդվեն օրենքով: Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն:
Համաձայն Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի ստորագրած փաստաթղթի`այժմ սեռական բնույթի ցանկացած ակնարկ կպատժվի մինչև 6 ամիս կալանքով կամ 420-700 դոլար տուգանքով` կախված գործողության ծանրությունից:
Եթե հանցագործը չդադարեցնի ոտնձգությունները հակառակ սեռի նկատմամբ, կամ եթե ոտնձգությունը ծանրացուցիչ հանգամանքներ ունի, ապա նրան սպառնում է 2-5 տարվա ազատազրկում կամ 2800-7000 դոլար տուգանք:










































