Wednesday, 22 07 2026
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի

«Ղարաբաղի հարցում Մոսկվան պարտավոր չէ Հայաստանի կողմից լինել»․ ռուսաստանցի վերլուծաբան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից, ռուսաստանցի վերլուծաբան Գևորգ Միրզայանը:

 – Պարոն Միրզայան, ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը սրվում է, զոհեր ենք ունենում՝ ինչպես երեկ, երբ ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ՝ Արարատում, տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում  երկու զինծառայող  զոհվեց: Հարց է առաջանում ՀԱՊԿ-ի գործառույթների վերաբերյալ: Այս դեպքում խոսքը ՀՀ և ոչ ԼՂ անվտանգության մասին է, ինչը մշտապես որպես ՀԱՊԿ պասիվության փաստարկ է բերվում: Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը լռում, ո՞րն է ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում:

 – Հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային  Ղարաբաղի շուրջ ցածր ինտենսիվության հակամարտություն է, որը չի ենթադրում սահմանին մշտական բնույթ կրող թեժ բախումներ՝ բոլորը հասկանում են, որ լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Արտաքին ուժերի միջամտությունն այս դեպքում  կհանգեցնի ծանր բախումների, այսինքն՝ հակամարտությունն ավելի մեծ մասշտաբներ կստանա: Բոլորն են այսօր հասկանում, որ  Ադրբեջանն այսօր չի հարձակվի  Հայաստանի վրա, քանի որ դա նրան որևէ մեկը թույլ չի տա՝ ոչ Ռուսաստանը, որը ռազմական բազա ունի Հայաստանում, և ոչ էլ Արևմուտքը, քանի որ Ադրբեջանում մեծ գումարներ են ներդրել. կարևոր գազատարներն Արևմուտք են գնում Ադրբեջանով: Այսինքն՝  Ալիևը հստակ հասկանում է, որ  նա ունի որոշակի սահմաններ, որոնց շրջանակներում կարող է միայն դրսևորել իրեն:

– Շաբաթը մի քանի անգամ ստացվում են տեղեկություններ սահմանին զոհերի մասին, և դրանք միայն պաշտոնական տեղեկություններն են, նշանակում է՝ բախումներ կան սահմանի վրա, վտանգված է Հայաստանի անվտանգությունը: Այստեղ ե՞րբ պետք է գործեն ՀԱՊԿ նորմերը:

 – Ինչպե՞ս եք ցանկանում, որ ՀԱՊԿ-ը միջամտի իրավիճակին:  ՀԱՊԿ-ը գործում է մի քանի պատճառներով՝ Միջին Ասիայի երկրների պաշտպանություն՝ Հարավից և Հայաստանի պաշտպանություն՝ Ադրբեջանի  միջամտությունից: Ըստ էության, իր այդ առաքելությունը ՀԱՊԿ-ն իրականացնում է, այսինքն՝  երաշխիք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմ չի լինի, կա: Իսկ այն, ինչ այսօր է տեղի ունենում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինքնին հակամարտության հետևանքն է: Այսինքն՝ ՀԱՊԿ-ը կարող է ինչ-որ հայտարարությամբ հանդես գալ, բայց դա լինելու է այնպիսի բնույթի հայտարարություն, որ կողմերը չպետք է բռնություն կիրառեն,  այսինքն՝ ՀԱՊԿ-ը չի կարող կտրուկ կեպով Ադրբեջանին մեղադրել սահմանային միջադեպերի մեջ, քանի որ սահմանային միջադեպերը տեղի են ունենում երկու կողմերի մեղքով. սա օրենք է:  Իսկ ՀԱՊԿ-ի առաքելությունը ՀՀ-ին պաշտպանելն է, բայց պետք է հասկանալ նպատակի համապատասխանությունը   նպատակի իրագործման համար ներդրվող գործիքներին: Եթե այսօր ՀԱՊԿ-ը կտրուկ կանգնի Հայաստանի կողքին, դա կշրջվի հենց Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանի համար կարևոր է ուժերի հավասարակշռությունը,  և ցանկացած փոփոխության դեպքում Ալիևը կձգտի ուժերը հավասարակշռել՝ միգուցե ավելի ռազմատենչ հռետորաբանությամբ, տարբեր միջոցներով, ռազմականացմամբ, իսկ Հայաստանին դա պե՞տք է: Հայաստանին պետք է, որ Ալիևն իրեն հանգիստ զգա, կարծի, թե ունի տեսական հնարավորություններ ԼՂ-ն  խաղաղ ճանապարհով վերցնելու: Որքան երկար նա այդպես մտածի, այնքան Հայաստանի համար պարզ կլինի ապրելը հետագայում: Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, եթե ամերիկացիներն իրանցիների հետ պայմանավորվեն, Ադրբեջանի համար քաղաքական իրավիճակը չափազանց կվատթարացնի և, կոպիտ ասած, նույնիսկ ժամանակ չի լինի ԼՂ-ի մասին մտածելու: Պետք է պարզապես  նստել ու  հանգիստ զգալ, բաց չթողնել:

– Հայաստանյան շատուշատ գործիչների, հասարակության մեծ մասին անհանգստացնում է  նաև ՌԴ քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում և այն, որ ՌԴ-ն շարունակում է զինել Ադրբեջանին՝ հանդիսանալով Հայաստանի ռազմավարական գործընկերը, զենքով զինում է նրանց, որոնց թիրախը, ենթադրաբար, պետք է լինեն հայերը: Ի՞նչ քաղաքականություն է սա:

– Շատ ճիշտ քաղաքականություն է: Ռուսաստանը  այս հակամարտությունում պարտավոր չէ Հայաստանի կողմից լինել: Այսինքն՝ Ռուսաստանը հստակորեն ունի ազգային շահեր և, ինչպես ցանկացած երկիր, որը ցանկանում է շահույթներ ստանալ,  միջին դիրքորոշում է զբաղեցնում: Ռուսաստանն աշխատում է և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: Եթե Հայաստանը բոնուսներ տրամադրեր Ռուսաստանին, ապա միգուցե Ռուսաստանը Հայաստանի կողմը բռներ, բայց դրա իմաստն այսօր չկա: Հայաստանի համար դրական է, որ Ռուսաստանն իր կողմը չի բռնում, քանի որ դա կփոխեր տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը՝ սպառնալիքի տակ դնելով տարածաշրջանային անվտանգությունը:  Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը, ռուսական ռազմաբազան Հայաստանում երաշխավորում է  ՀՀ անվտանգությունը: Դա  ամենագլխավորն է: Ռուսաստանը զինում է  Ադրբեջանին ու գումար է աշխատում, բայց հարց է նաև՝ ո՞ւմ դեմ է զինում. ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ: Երբ  Հայաստանում պահանջում են, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի կողմը բռնի, դա Ռուսաստանին նյարդայնացնում է, քանի որ  միջազգային հարաբերություններում այդպես չեն անում:

– Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին միանալու ճանապարհին է, սակայն կան պայմաններ ԼՂ հարցով: Այդ հարցն ինչո՞ւ է բարձրանում, եթե Հայաստանը,  ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, այդ միություններին չէր պատրաստվում միանալ ԼՂ-ի հետ միասին: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը. միակողմանի զիջումնե՞ր՝  ի վնաս Հայաստանի:

– Բնական է, որ այս հարցը բարձրացվում է, քանի որ խոսքն առևտրաշրջանառության մասին է: Եթե Հայաստանը միանա ՄՄ-ին ԼՂ-ի հետ բաց սահմանով, ապա դա մի ուղի է, որով հնարավոր է ՄՄ մտցնել ապրանքներ առանց  մաքսազերծման: ՀՀ-ի անդամակցությունն այդ պրոյեկտներին ԼՂ-ի հետ նշանակում է, որ ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը ճանաչում են Հայաստանի գերիշխանությունը ԼՂ-ի նկատմամբ:  Սա որևէ մեկին անհրաժեշտ չէ: Դա կդառնա դիվանագիտական սկանդալ: Ուստի Նազարբաևը դրեց այս հարցը: Ի դեպ, Հայաստանից  շատ բան չի պահանջվում. ես  բացասական  վերաբերմունքի պատճառ չեմ տեսնում Նազարբաևի՝ լիովին հասկանալի ու իրավաչափ պնդումների նկատմամբ, այդ մարդը չի ցանկանում միջամտել՝ այդքան բան: Ես որպես լուծում պատկերացնում եմ հետևյալը. ֆորմալ սահման մի կողմից՝ Հայաստանի, մյուս կողմից՝ ԼՂ-ի ու Լաչինի միջանցքի միջև: Դրվում է սահման, դրվում է գործընթաց,  դրվում են տարիֆներ,  լիովին ֆորմալ բան՝ ինչպես Հյուսիսային Կիպրոսի դեպքում: Որևէ ստուգում, որևէ այլ գործողություն տեղի չի ունենում, պարզապես ձևակերպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում