Հայտարարվել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանն 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումների հայկական ծրագիրը: Հայաստանում Ալեն Դելոնի մասնակցությամբ ֆիլմ կնկարահանեն Ցեղասպանության մասին, գրում է Ermenihaber-ը:
Բացի Դելոնից՝ ֆիլմում ներգրավված կլինեն Էդրիան Բրոուդին, Դասթին Հոֆմանը:
Ֆիլմի գործողությունները կսկսվեն Գերմանիայում 1913-ին: Ֆիլմի համար երաժշտություն կգրի System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը:










































