Բրազիլիայի կոնգրեսը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որն արգելում է ծնողներին ու խնամակալներին ֆիզիկական պատիժների դիմել:
Համաձայն փաստաթղթի՝ երեխաներին հարկավոր է դաստիարակել առանց «ֆիզիկական պատիժների կիրառության»:
Օրինագծում նաև նշվում է, որ պատիժը չպետք է լինի «դաժան կամ ստորացուցիչ», այսինքն՝ այն չպետք է ուղեկցվի «ստորացումներով, սպառնալիքով կամ ծաղրով»:
Խախտողները պարտավոր կլինեն խորհրդատվություն անցնել հոգեբանների ու հոգեբույժների մոտ:









































