Այն մասին, որ քունը անհրաժեշտ է սովորելու ու հիշողության համար, արդեն վաղուց է հայտնի: Ներկայում գիտնականները հասկացել են այս կապի մեխանիզմը, և իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել Science ամսագրում:
Կենսաբանները փորձ են անցկացրել մկների վրա՝ նրանց սովորեցնելով տարբեր հմտություններ: Դրանք ստուգելիս մկների մի խումբը կարողացել է քնել, իսկ մյուս մասին զրկել են քնից:
Ստուգման ժամանակ պարզվել է, որ այն մկները, որոնք ունեցել են քնելու հնարավորություն, ավելի լավ են հիշել տեղեկատվությունը:
Դա վկայում է այն մասին, որ քունը նեյրոնների միջև առաջացնում է կապ ու հենց այդ պատճառով էլ նպաստում հիշողությանը:









































