Պերուացի հնագետները հայտնաբերել են ինկերի գցած ևս մեկ ճանապարհ, որը տանում է դեպի հնագույն Մաչու Պիկչու քաղաք: Իրականում դա ոչ այնքան ճանապարհ է, որքան լեռնային արահետ՝ գլաքարերով՝ հայտնում է ITAR-TASS-ը: Դրա լայնությունը տատանվում է 120-140 սմ-ի սահմաններում:
Մաքրելով խիտ անտառում գցված ճանապարհը՝ հնագետները հայտնաբերել են թունել, որը գտնվում է ծովի մակերևույթից 2700 մետր բարձրության վրա:










































