Thursday, 23 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
«Ուժեղ Հայաստանի» համար քաղաքացին ընտրական մատերիալ է
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
ԵՄ֊ի հետ մերձենալով Ադրբեջանը կապիալիզացնում է խաղաղությունը. դա բխում է ՀՀ շահերից
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Ռուսաստանը Հայաստանին թշնամի է հայտարարել. դավաճան ԱԺ-ի որոշումն ապօրինի է
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Քաղաքի գոտիավորման անհայտ նախագիծը՝ խտրականության մոտեցման աղբյուր

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2330-Ն որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Այն գործողության մեջ է դրվել 2006թ.-ից, որով նախանշված են քաղաքի զարգացման հեռանկարները մինչև 2020 թվականը և ենթակա է պարտադիր կատարման։ Նշանակում է՝ չի կարելի քաղաքաշինական որևէ գործողություն իրականացնել Երևանում, եթե այս իրավական նորմով այն չի նախատեսվել: Հիշենք, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը հստակ պահանջ է նախատեսում առ այն, որ գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է: Այսինքն՝ միայն գոտիավորմամբ սահմանված պահանջներով պետք է իրականացվի քաղաքաշինությունը:

Երևանի զարգացման 2010-2013թթ. ծրագրի «Քաղաքաշինություն և ճարտարապետություն» բաժնում ամրագրված է, որ 2006-2009 թվականների ընթացքում գոտիավորման նախագծեր են մշակվել և հաստատվել Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Դավթաշեն, Շենգավիթ թաղային համայնքների և քաղաքի առանձին տարածքների (Տիչինայի փողոցին և Մարս գործարանին հարակից տարածքների, ինչպես նաև՝ Ավանի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիա համայնքների առանձին հատվածների) համար: Վերոնշյալ իրավական ակտերը մինչ օրս ուժի մեջ են:

Այսպիսով՝ Երևանի առանձին վարչական տարածքների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են դեռևս 2006-2009 թվականներին, և Երևան քաղաքի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել այդ տարածքների գոտիավորման նախագծերը: Նշված ծրագրով նախատեսվում է միայն Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանների, ինչպես նաև Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների չմշակված որոշ հատվածների գոտիավորման նախագծերի մշակումը:

Երևան քաղաքի ավագանու կողմից 2013թ.-ի դեկտեմբերի 10-ի թիվ 85-Ն որոշմամբ հաստատվել է Երևանի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագիրը (Ծրագիր), որով որպես գերակայություն է հաստատվել բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար. այդ նպատակով հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը, ինչպես նաև՝ Երևան քաղաքի վարչական շրջանների կամ առանձին տարածքների գոտիավորման նախագծերի մշակումը:

Քաղաքաշինության մասին օրենքի 14.3-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է պարտադիր մշակման ենթակա քաղաքաշինական ծրագրային երկու փաստաթղթերով` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտիավորման նախագծով:

Բակային տարածքների բարեկարգման կամ գոտիավորման նախագծերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները երբեմն որոշում են կայացնում քանդել քաղաքացիների ինքնակամ շինությունները կամ այդպես էլ չեն օրինականացնում տարիներ շարունակ նրանց ինքնակամ շինությունները: Սակայն նկատելի է, որ գործում են երկակի ստանդարտներ, մի դեպքում քանդում են կամ օրինականացման գործընթացը մերժվում է՝ տարածքների գոտիավորման նախագծերում փոփոխություններ կատարելու պատճառաբանությամբ, իսկ որոշ արտոնյալների՝ այդ նույն բակերի, կանաչ տարածքների հաշվին՝ թույլատրում ու օրինականացնում են ինքնակամ շինությունները: Դեպքերն ինձանից լավ գիտեք:

Արդյունքում խտրական մոտեցում է ցուցաբերվում քաղաքացիների հանդեպ:

Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ պարզաբանել.

1.այժմ Երևանում իրականացվող բարեկարգման աշխատանքներն արդյո՞ք համապատասխանում են տվյալ վարչական շրջանի գլխավոր հատակագծին և նախատեսվա՞ծ են քաղաքաշինական գոտիավորման նախագծով,

2.ըստ տարիների՝ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Երևանի 2014-2017 թթ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսված վարչական շրջանների գոտիավորման նախագծերի մշակման ուղղությամբ,

3.ի՞նչ սկզբունքներից ելնելով են քանդվում կամ օրինականացվում ինքնակամ շինությունները, եթե գոտիավորման նախագծերը դեռ չկան և եթե կան, ապա քաղաքացիներն ինչո՞ւ նախապես չեն իրազեկվում հաստատված գոտիավորման նախագծերի մասին և իրենց հետ այդ ամենը չի համաձայնեցվում:

Քանի որ վերոնշյալ ոլորտում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով Երևանի ավագանուն վերագրված չեն ուղղակի և հստակ լիազորություններ, ապա վերոնշյալ քանդել-չքանդելու, օրինականացնելը թույլատրելու–չթույլատրելու խտրական մոտեցումներն անմիջապես կապվում է Ձեր անվան հետ, որն, իմ կարծիքով, հաճելի չէ Ձեզ: Առաջարկում եմ գոտիավորման խնդիրը պարզաբանելու նպատակով այս ամսին կազմակերպել քննարկում քաղաքապետարանի համապատասխան մասնագետների ու պաշտոնյաների հետ, որին կմասնակցեն նաև Երևանի ավագանու անդամներ: Առաջարկում եմ նաև ըստ վարչական շրջանների կայքում տեղադրել գոտիավորման հաստատված նախագծերը, որոնք հասանելի պետք է լինեն մեր քաղաքացիներին:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում