Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումն ամբողջությամբ նվիրվել է Ուկրաինային: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որը ներկա է եղել հանդիպմանը:
Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումն անցկացվել է փակ դռների ետևում, զրույցը տևել է մեկ ժամ: Սա Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց հետո Պուտինի և Մերկելի առաջին հանդիպումն է:
Հիշեցնենք, երկու երկրների առաջնորդները գտնվում են Ֆրանսիայում, որտեղ հանդիսավոր արարողություններ են անցկացվում Նորմանդիայում դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյակի կապակցությամբ: Երեկ տեղի է ունեցել Պուտինի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:








































