Լիտվայի Կլայպեդա նավահանգստում բեռնաթափվում են ՆԱՏՕ-ի տանկերով բեռնված ռազմատրանսպորտային նավերը: Ծովով Լիտվա հասցված զրահատեխնիկան պետք է մասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի խոշորագույն Saber Strike 2014 (Սրով հարված-2014) զորավարժություններին: Այս մասին հայտնում է Censor.net-ը:
Նավերը նավահանգիստ են հասցրել «Լեոպարդ» 2А5 տանկեր, CV 9035 զրահամեքենաներ, ՆԱՏՕ-ի նոր՝ М113 ԲՏՌ-ներ, «Պիրանիա» ԲՄՊ-ներ, բժշկական ծառայության զրահապատ բեռնատարներ և օժանդակ տեխնիկա:








































