Monday, 13 05 2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

«Օգնեք, ես ուզում եմ շարունակել ուսումս». Աշոտյանը արձագանքում է ուսանողի նամակին

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում վագոն-տնակում ապրող սոցիալապես անապահով 19-ամյա Մարիամ Սողոմոնյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին բաց նամակ էր ուղղել, որում օգնություն է խնդրում ԵՊՀ-ում կրթությունը շարունակելու համար:

19-ամյա Մարիամի ընտանիքը չի կարողանում վճարել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 300 հազար դրամ վարձավճարը, այդ պատճառով նախորդ տարի բուհից դուրս է մնացել: Նա չի կարողացել անվճար հիմունքներով ընդունվել, քանի որ կրկնուսույցի մոտ չի հաճախել: «Սովորեցի երկու կիսամյակ, բայց առաջին կուրսը չավարտեցի, քանի որ ընտանիքս ի վիճակի չէր մայիսին վճարել ուսմանս վարձը, որը 300 հազար դրամ է: Ինձ լրացուցիչ ժամանակ տրամադրեցին, որ գոնե հունիսին վճարեմ, բայց այդ ժամանակ էլ չկարողացա ու դուրս մնացի համալսարանից: Ես ուզում եմ շարունակել ուսումս»,- ասվում է բաց նամակում:

«Առաջին լրատվական»-ը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց՝ 19-ամյա Մարիամ Սողոմոնյանին կրթությունը շարունակելու հարցում օգնություն ցուցաբերվելո՞ւ է: «Այդ նամակի հետքերով գնում ենք, վարչության պետին հանձնարարել եմ, ամեն ինչ այդնես չէ, ինչպես ներկայացված է նամակում: Նրան առաջարկվել է վերականգնում այն կիսամյակից, որից դուրս է մնացել: Տարօրինակ է, որ 2013-ին է եղել, հիմա է բարձրաձայնում: Նախ՝ «Փարոսի» հետ կապված խնդիրներ են եղել, փաստաթղթեր չեն ներկայացվել»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ նախկին ուսանողի իրավունքները կվերկանգնվեն: «Լավ սովորելու պայմանով: Թե չէ՝ մոդայիկ է դարձել բաց նամակ գրելը»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում