Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ, Վատիկանը խստորեն քննադատել է Թուրքիային` քրիստոնյա բնակչության հանդեպ բռնությունների (թուրքական բնորոշմամբ, զուլումի) ավելացման համար:
«Վատիկանի օժանդակությամբ, «Կարիքավոր եկեղեցիների օգնության կազմակերպությունը» պատրաստել է «Աշխարհի կրոնական ազատությունների» զեկույցը, որում նշել է, որ քրիստոնյաները դժվարին կացության մեջ են աշխարհի 34 երկրներում: Ընդ որում, դրանցից 22-ում էլ ավելի են վատթարացել քրիստոնյաների կենսապայմանները:
Այդ երկրների թվում է հայտնվել նաև Թուրքիան, ուր ավելացել է քրիստոնյաների հանդեպ գործադրվող բռնությունների քանակը: Անորոշ է մնում քրիստոնյա բնակչության հաջորդ սերնդի ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Վատիկանը դարձյալ քննադատել էր Թուրքիային` հակաքրիստոնեական տրամադրությունների աճի համար, ինչի պատճառը, Վատիկանի կարծիքով, քաղաքական իսլամի վերելքն է:








































