Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայում աշխատանքային այցը սկսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպմամբ: Հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմման: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Հանդիպման ընթացքում Պուտինն ու Քեմերոնը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիները և ռուս-բրիտանական երկխոսության աշխուժացումը, որը ներկայում գտնվում է սառեցված վիճակում՝ հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Բրիտանացի վարչապետի հետ բանակցություններն առաջինն էին եվրոպացի առաջնորդների հետ Պուտինի հանդիպումների շարքից: Հինգշաբթի ուշ Պուտինը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այսօր ծրագրված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:









































