Շոտլանդիան ճանաչվել է Եվրոպայի ամենակրթված երկիր՝ գրում է The Scotsman-ը՝ հղում անելով Բրիտանիայի ազգային վիճակագրության վարչության նոր տվյալներին:
Ինչպես պարզել են փորձագետները՝ 25-64 տարեկան շոտլանդացիների մոտ 45%-ը կրթություն է ստանում քոլեջներում և համալսարաններում, ինչի շնորհիվ Շոտլանդիան առաջ է անցել Իռլանդիայից, Լյուքսեմբուրգից և Ֆինլանդիայից (միակ երկրները, որտեղ տվյալ ցուցանիշը ևս գերազանցել է 40%-ը)՝ նշում է The Independent-ը:
Միացյալ Թագավորությունը զբաղեցրել է հինգերորդ տեղը: Նրան հաջորդում են Կիպրոսը, Էստոնիան և Շվեդիան: Վարկանիշային ցուցակում են հայտնվել նաև Ֆրանսիան և Գերմանիան:







































