Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 3-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով պարտվել է Ալեքսնադր Գրիշչուկին՝ մրցավեճի 40-րդ քայլում:
«Խաղացի մարտավարությամբ, որը մանրամասն վերլուծել էի 1 շաբաթ առաջ, բայց հիշողությունս դավաճանեց»,- հետխաղյա մամլո ասուլիսում նշել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ Լևոնը 1.5 միավորով 4-6-րդ տեղերը կիսում է Կարլսենի ու Ագդեստեյնի հետ:







































