Ոստիկանները ու զինվորները որսում են մոտ 300 բանտարկյալի, որոնք փախել են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Բուկավու քաղաքի բանտից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրապետության կառավարության մամլո քարտուղար Լամբեր Մանդը հայտնել է, որ մոտ 46 բանտարկյալ արդեն բռնվել են ու ևս 2-ը սպանվել են անվտանգության ուժերի հետ հրաձգության ժամանակ:
Բախումների արդյունքում զոհվել է նաև 2 զինվոր: Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ կապված բանտից փախուստի հետ:
Տեղացիների խոսքով՝ կրակոցները լսվել են բանտի ներսից, ինչից հետո բանտարկյալների բազմությունը բացել բանտի գլխավոր դարպասները:








































