Հանրահայտ թեմատիկ ռեսուրսներից մեկն այցելող 38 մլն մարդկանց մոտ կեսը բջջային սարքերն օգտագործում են պոռնո դիտելու համար:
Pornhub կայքի տվյալներով՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերով կայքեր ամենից հաճախ մուտք են գործում Safari բջջային դիտարկիչից օգտվողները: iPad-ը ամենատարածված պլանշետն է նման կայքերի այցելուների շարքում: Հետազոտության տվյալներով՝ Safari դիտարկիչից օգտվում է պլանշետի օգնությամբ պոռնո կայք այցելողների 73 տոկոսը: Այս մասին հայտնում է Mail Online-ը:
Chrome դիտարկիչից օգտվում է այցելուների 13.6 տոկոսը: Չնայած բջջային սարքերի ժողովրդականության աճին, մարդկանց 51 տոկոսը նախկինի պես նախընտրում է մեծահասակների ֆիլմերը դիտել համակարգչով կամ նոթբուքով:
Պոռնոյի դիտման ամենաքիչ ժողովրդականությունը վայելող սարք է ճանաչվել BlackBerry Tablet-ը (0.69%):










































