«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը։
Թերթի թղթակցի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը։ «Հետո կխոսենք, հարգելի՛ս»,– ասել է նա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի








































