Saturday, 25 07 2026
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
16:30
Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով
Մեկնարկում է Երևանի քաղաքապետարանի 2026թ․ ներառական ամառային ճամբարը
16:10
Աստղագետները հելիում արտանետող մոլորակ են հայտնաբերել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
15:50
Samsung-ը կրճատել է աշխատատեղերը ԱՄՆ-ում

Նազարբաևի հայտարարությունից Հայաստանը զգալիորեն շահեց. Գագիկ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային  և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, վերջին օրերի քննարկվող կարևոր թեման շարունակում է մնալ Աստանան: Մեզ ժամանակահատված է տրվել մինչև հունիսի 15-ը, որպեսզի մենք ինչպես Նազար չգրգռենք Ալիևին: Այս ընթացքում տարաբնույթ մեկնաբանություններ ենք լսել ԱԺ նախագահից, նախագահն էլ նշեց, որ Նազարբաևի հայտարարությունը տհաճ էր, բայց իրականում հոդաբախշ ձևակերպում չունենք: Ի՞նչ է  սպասվում 15 օր հետո, երբ մեզ կհրավիրեն ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթուղթը, ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ:

 – Եթե դուք ակնկալում եք, որ ես վերջնական պատասխան պետք է տամ, պետք է հիասթափեցնեմ: Ես իմ տեսակետները կարող եմ արտահայտել: Հարցին պատասխանելու համար պետք է հետ գնալ մինչև սեպտեմբերի 3-ը, որովհետև այդ ժամանակ ձևակերպվեց այն բանաձևը ԼՂ խնդրի հետ կապված, որի զարգացումները մեզ մայիսի 29-ին Աստանայում բերեցին այս իրավիճակին, իհարկե, ևս մի քանի հանգրվաններ եղան, բայց ճիշտ կլինի անդարադառնանք այդ հանգրվաններին ևս: Սեպտեմբերի 3-ից հետո ձևակերպվեց հետևյալ բանաձևը՝ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միացյալ տնտեսական տարածք են և այդ երկու սուվերեն պետությունների միջև չկա մաքսային սահման ու չի կարող լինել մաքսային սահման` սա առաջինը: Երկրորդ՝ այս երկու պետություններից մեկը՝ ՀՀ-ն, քայլեր է կատարում, որպեսզի անդամակցի Մաքսային միությանը, այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը: Իսկապես այս ձևակերպումը կարծես թե էական, դրական տեղաշարժ կարող էր առաջացնել ԼՂ, թերևս ոչ այնքան կարգավորման, որքան անվտանգության և տնտեսական զարգացման համար, դրա որպես ածանցյա`լ նաև կարգավորման առումով: Բնականաբար, սա չէր կարող չմտահոգել Ադրբեջանին և հենց ամենասկզբից ինքը փորձեց խաթարել այդ գործընթացը: Դրա ամենավառ դրսևորումը 2013թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած գագաթնաժողովն էր, որտեղ քննարկվում էր ՄՄ-ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» խնդիրը: Այդ քննարկումից երկու, թե երեք օր առաջ Վլադիմիր Պուտինը ստորագրեց երկու հրամանագիր: Առաջին հրամանագրով ինքը վերացրեց ՌԴ-ի և Աբխազիայի միջև մաքսային սահմանը, և երկրորդով համապատասխանաբար վերացրեց երկրորդ մաքսային սահմանը ՌԴ-ի և Հարավային Օսիայի միջև: Ըստ էության, ինքը ՌԴ-ն և այս երկու չճանաչված պետությունները դարձրեց մեկ տնտեսական տարածք: Ուզում եմ շեշտել չճանաչվածի մասով, Ռուսաստանի կողմից իհարկե ճանաչված են, բայց  մյուս գործընկերների կողմից չճանաչված են: Այս իրողությունը չափազանց էական է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ երկու կամ երեք օր հետո այդ քննարկումների ժամանակ:

 – Հենց դեկտեմբերի 24-ին Նազարբաևը բարձրացրեց նույն Ղարաբաղի հարցը և «ճանապարհային քարտեզը» հաստատելուն զուգահեռ մեզ հանձնարարվեց…

 – Իրավացի եք: Այդ ժամանակ երբ քննարկումները մոտենում էին ավարտին, պարոն Նազարբաևն ասաց. «Ցույց տվեք խնդրում եմ, որն է լինելու Մաքսային միության սահմանը Հայաստանի պարագայում, որովհետև մենք այնտեղ ունենք չկարգավորված ղարաբաղյան կոնֆլիկտ և մենք մեր գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզը» ՀՀ համար, սակայն վերապահումով՝ կապված սամանների անորոշության հետ»: Արդյունքում ինչ տեղի ունեցավ. երեք պետությունները քննարկեցին պարոն Նազարբաևի առաջարկը և որևէ արձանագրություն չկար, որևէ վերապահում չկար, այսինքն` իրենք մերժեցին Նազարբաևի առաջարկը: Սա չափազանց կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ Աստանայում, և ինչպես շատերն էին ասում` ինչու էր մեր նախագահի վերաբերմունքը այդպես տարակուսած, որովհետև կար այդպիսի նախադեպ, որը մերժվել էր: Բայց մինչև Աստանային հասնելը, խոսենք այն արդյունքների մասին, ինչ որ մենք ձեռք բերեցինք հենց Մոսկվայում, որովհետև նույնը մենք ձեռք ենք բերելու 15 օր հետո, երբ ստորագրվի Եվասիական տնտեսական միությանը անդամկցելու փաստաթուղթը: Եթե պարոն Նազարբաևը  այդ հարցը Մոսկվայում չբարձրացներ և ստացվեր այն ձևակերպումը վերջնական արձանագրության մեջ, որը և ստացվեց, մեզ միշտ ապագայում կարող են ասել` դուք ունեք անորոշ սահամաններ, և սա պրոբլեմներ է առաջացնելու: Բայց քանի որ այդ հարցը քննարկվել և մերժվել է, որևէ մեկը ոչ միայն բարոյական, այլև իրավական իրավունք չունի այդ հարցը բարձրացնելու: Այստեղ, իհարկե, մեր շահը չափազանց մեծ էր, և նաև Նազարբաևը շահեց, թերևս ինքն է տարածաշրջանում ամենամեծ, անկաշառ պաշտպանը ադրբեջանական շահերի, ինչու չէ նաև թուրքական և թուրքալեզու պետությունների, որովհետև կան տեսակետներ, որ անթաքույց պայքար է գնում Թուրքիայի և Ղազախստանի միջև, թե ով պետք է ամենադոմինանտ ուժը, հեղինակությունը ունենա թուրքալեզու պետությունների միջև: Այս պարագայում, կարծում եմ, Նազարբաևը ծառայություն մատուցեց ադրբեջանական իր գործընկերոջը, նաև իր համար որոշակի հեղինակություն ձեռք բերեց:

Մենք շահեցինք զգալիորենավելի շատ, քան կարող էինք շահել, եթե այդպիսի ձևակերպում ունենայինք, բայց առանց այդպիսի քննարկումների: Ի՞նչ տեղի ունեցավ Աստանայում: Շատերը տեսել են տեսագրված դրվագները, և հարկ եմ համարում մեկ անգամ ևս կրկնել. երբ, ըստ էության, այդ քննարկումները մոտենում էին  ավարտին ՀՀ նախագահը ելույթ ունեցավ` ասելով, որ ընդամենը 15 օրվա ընթացքում շտկումները կկատարվեն, և Հայաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՏՄ-ին: Չափազանց կարևոր է, որ Նազարբաևը չխոսեց իր անունից, ինչպես խոսում էր նախորդ անգամ: Նա ընդամենը միջնորդ էր: Երբ Նազարբաևը ավարտեց նամակի մեջբերումը, այնտեղ կարծես, թե ոչ այնքան դրական ձևակերպումներով էր, որպեսզի մեր գործընկերոջը չնեղացնենք, ըստ էության դեռ չէր ավարտել այդ նախադասությունը, կարծում եմ` նախագահը պատրաստվում էր արձագանքելու, ես չգիտեմ` ինչպիսին պետք է լիներ արձագանքը, կարող եմ ենթադրել, ինքը ասաց` հիմա եկեք այս հարցը չքննարկենք: Բոլորը տեսել են այդ դրվագները: Ես ենթադրում եմ, որ նախագահի արձագանքը, եթե այդպիսի կանխող նախադասություն չլիներ Նազարբաևի կողմից, հետևյալը պետք է լիներ՝ բայց չէ՞ որ մենք այդ հարցը քննարկել ենք հինգ ամիս առաջ ու մերժել ենք ձեր առաջարկը, ինչ իմաստ ունի երկրորդ անգամ այդ նույն առաջարկը: Թերևս կանխելով մեր նախագահի այդ հնարավոր արձագանքը` Նազարբաևը խնդրեց այդ հարցը քննարկումից հանել: Նազարբաևը մեկ անգամ ևս ապացուցեց թուրքալեզու ժողովուրդներին և հատկապես Ալիևին, որ ինքն է թերևս միակ պաշտպանը այս նոր ստեղծվող տնտեսական միության մեջ, և դա չափազանց կարևոր է և Ղազախստանի համար, և Նազարբաևի անձի համար: Բայց մենք շահեցինք չափազանց կարևոր բան, և ես համոզված եմ` դա պարզ կդառնա 15 օրից: Ապագայում որևէ մեկը մեզ չի կարող մեղադրել, որ մենք լինելով առանձին որպես այդ միության անդամ` նույն տնտեսական տարածքի մեջ ենք գտնվում մեկ այլ չճանաչված պետության հետ, և սա էական, լրացուցիչ հնարավորություն է տալիս Լեռնային Ղարաբաղին:

 – Պարոն Մինասյան, ինչո՞ւ ԼՂ հարցը այսքան սուր չէր դրված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը մաս կազմելիս, նույնիսկ Ասոցացման համաձայնագրում Ղարաբաղը շատ հպանցիկ էր նշված և այսքան սրվեց հենց հիմա: Չի կարող Եվրասիական այդ նոր միությունը ավելի բարձր լինել, քան օրինակ` Առևտրի համաշխարհային կազմակերպությունն է, որին անդամակցումը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն է ունեցել, և որտեղ ԼՂ հարցը այսքան սուր չի դրվել, սահմանների հարցը չի դրվել, հասկացել են դե ֆակտո իրողությունները, որ կա Ղարաբաղի պարագան, և հաշվի են նստել այդ իրողության հետ:

 – Պատասխանն ակնհայտ է: Ադրբեջանի հնարավորությունները այս պարագայում, հանձինս Ղազախստանի շատ ավելի մեծ են, քան ձեր նշած մյուս երկու դեպքերում: Որոշում կայացնելու քանակի մեջ իրենք ունեն մեկը, որը չափազանց նախանձախնդիր է պաշտպանելու համար Ադրբեջանի շահերը: Նույնիսկ եթե մենք անդրադառնանք հրապարակումներին, դեռ դեկտեմբերի 24-ին ակնհայտ էր, որ լուրջ դիվանագիտական պայքար է գնացել հայկական և ադրբեջանական կողմերի  միջև: Եվ ավելի լուրջ, քան լոբբինգը: Ինչպիսի՞ն կլինի վերջնական լուծումը Ղարաբաղի համար. իհարկե, Ադրբեջանը մեծագույն ջանքեր է գործադրում բոլոր խողովակներով, այդ թվում` դիվանագիտական: Այս պարագայում ես ենթադրում եմ մինչև թերևս սեպտեմբերի 3-ը գլոբալ խնդիրների հետ կապված ինչ-որ քննարկումներ եղել են, և այդ գլոբալ խնդիրների համաձայանությունների բացակայության պարագայում, կարծում եմ, դժվար կլիներ նախաձեռնել այն գործընթացը, որը նախաձեռնել ենք: Իհարկե, Ադրբեջանը ամեն ինչ կանի որպեսզի այդ գործընթացը տապալվի, սակայն ընթացքը ցույց է տալիս, որ կանխորոշված մեխանիզմներն կարծես թե մինչև այսօր անխափան են աշխատել, և եթե դա ավարտվի այնպես, ինչպես գոնե մինչև հիմա է եղել, մենք կունենանք բավականին հստակ մի պատկեր՝ Մաքսային միության անդամ ՀՀ, որի ապրանքները, ծառայությունները ազատ շրջանառվում են 170 միլիոնանոց շուկայում: Ճիշտ նույն կարգավիճակում է տնտեսական առումով ԼՂ-ն, որի արտադրանքը շրջանառվում է: Եվ ամենակարևորը` այդ տնտեսական մեծ հնարավորությունների հետ պետք է գումարել նաև հարկային արտոնությունները, որոնք ԼՂ համար շատ ավելի մեծ են, քան Հայաստանի, և անվտանգության պարագայում այնտեղի մեծ ներդրումների հնարավորությունը, և սա կարող է բերել ԼՂՀ առաջանցիկ զարգացման տնտեսական անվտանգության հնարավորությունների շատ ավելի ամփոփ ապահովման, որովհետև երբ դուք ունեք ներդրումներ, դուք ներդրումների ապահովման  համար պարտավորություն եք կրում: Սա չի կարող իսկապես էական բարդություններ չառաջացնել ադրբեջանական կողմի համար, ինչը որ դրսևորվել է ողջ այս ընթացքում: Ես կարծում եմ, որ դա Ադրբեջանի վերջին հնարավորությունը չէր փորձելու խափանել այն ընթացքը, որը այսօր կա:

 – Հիմա Ադրբեջանին ԵՏՄ-ին մաս կազմելու հրավեր է արվել, և Ադրբեջանը կարծես թե դիտարկում է: Հնարավո՞ր է, որ սա հերթական փորձերից մեկը լինի հենց այդ կոնտեքստում:

 – Ես մեր խորհրդարանական պատվիրակություններից մեկի ղեկավարն եմ և այնտեղ հանդիպում եմ ադրբեջանցի մեր կոլեգաների հետ: Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ մենք այս քննարկումը ունեցանք իմ կոլեգայի հետ, ակնհայտ էր իր համար, թե դրական զարգացումների պարագայում ինչպիսի լրջագույն պրոբլեմներ է առաջանալու Ադրբեջանում` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի ադրբեջանամետ կարգավորման առումով: Մեր քննարկումներից մեկի ավարտին ինքն ասաց. «Այդ պարագայում մեզ այլ ճանապարհ չի մնում, քան անդամակցելը: Դեռ այն ժամանակ ես ենթադրում էի, որ իրենք դժվար այս քայլին գնան մի շարք պատճառներով` կապված իրենց երկրի առանձնահատկությունների, իշխանական համակարգի, շահերի, էներգակիրների արտահանման և այլնի հետ: Հիմա կարծում եմ` դրա հնարավորությունը իրատեսական առումով չափազանց ավելի թույլ է: Ինչո՞ւ: Որովհետև հատկապես ուկրաինական դեպքերի զարգացումից հետո Եվրամիության համար չափազանց էական է ռուսականից էներգակիրներին այլընտրանք ունենալը:

 – Արդեն հայտարարություն է եղել, որ ադրբեջանական գազը Եվրոպայի համար կենսական կարևորություն ունի:

 – Այս պարագայում ադրբեջանցիները չեն կարող չնկատել այն մեծ դիվիդենտները որ կարող են շահել այս հակասության պարագայում: Կարծում եմ` իրենք կգնան իրենց շահի ետևից` ստորադասելով ԼՂ նկատմամբ իրենց հնարավոր ազդեցության լծակների կորուստը: Այս առումով չափազանց տրամաբանական եմ համարում Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի հայտարարությունը առ այն, որ իրենք չեն դիտարկում որևէ միության, այդ թվում` ԵՏՄ-ին միանալու մասին խնդիրը:

 – Կարո՞ղ ենք ասել, որ մենք ցանկալի ենք ԵՏՄ-ում, և գործընթացները չեն կարող որևէ կերպ խափանվել:

 – ԵՏՄ-ն միաբևեռ չէ: Ինքը դեռ չծնված երեք տարբեր բևեռներ ունի, և մեր խոսակցության ընթացքում արձանագրեցինք, որ այդ բևեռները ոչ բոլոր հարցերում են միակարծիք: Ցանկացած միությունում կան հակասություններ և շահեր: Միությունը կայանում է և գոյատևում միայն մի պարագայում, երբ այդ ընդհանուր շահերը շատ ավելի մեծ են, քան առանձին հակասությունները: Ես ենթադրում եմ, որ դեռ տևական ժամանակ այդ երեք երկրները կլինեն հակասություն ունեցող պետություններ, հետագայում եթե Հայաստանը ևս միանա` ինքը ևս կունենա հակասություններ մյուսների հետ, բայց ընդհանուր շահը կգերակայի: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետին, կարծում եմ` դա այն սկզբունքային կետն է, որից մենք երբեք չենք կարող նահանջել, և կարծում եմ` այդ մասին հավուր պատշաճի տեղեկացված են Մաքսային միության անդամ երկրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում