Հարվարդի համալսարանի գրադարաններից մեկում գտել են ֆրանսիացի գրող Արսեն Հուսսայեի գիրքը՝ մարդկային մաշկից շապիկով, հայտնում է CNN-ը:
Հարվարդի համալսարանի փորձագետները հաստատել են, որ XIX դարի գրողի «Հոգու ճակատագրերը» գրքի կազմը մարդու մաշկից է: Գիտնականները մի շարք թեստեր են արել ու հայտարարել, որ 99% հավանականությամբ կազմը մարդու մաշկից է: Հեղինակը գիրքն անվանել է «Մտորումներ հոգու և հանդերձյալ կյանքի մասին» և այն նվիրել է իր ընկեր բժիշկ Լյուդովիկ Բուլանդին, որը գրքի համար կաթվածից մահացած իր հիվանդներից մեկի մաշկից կազմ է պատրաստել: «Մարդու հոգու մասին գիրքն արժանի է մարդու մաշկի»,- բժիշկն իր արարքը բացատրել է գրության մեջ, որը թողել է գրքի մեջ:










































